Մեկ տարի առաջ Չեչնիայից Թուրքիա ներգաղթած 10-ամյա Ադեմ Սադաեւը մատաղի միսը տուն տանելուց ընկել է աղբատար բեռնատարի տակ եւ մահացել։

Թուրքական Dunyabulten-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Բաշաքշեհիր քաղաքում դեկտեմբերի 18-ի առավոտյան։ Ականատեսների վկայությամբ՝ երեխան վերցրել է մատաղի միսը եւ տուն գնալու ճանապարհին փողոցով անցնելիս ընկել է աղբահավաք բեռնատար մեքենայի տակ եւ տեղում մահացել։