Նոր նավը, որից հնարավոր է հրթիռ գործարկել, ակնկալվում է, որ Կասպից ծովում Իրանի ՌԾՈւ շահագործմանը կհանձնվի մինչեւ դեկտեմբերի 21-ը, հայտնում է Fars-ը։
Ռազմական նավը կընդգրկվի Հյուսիսային նավատորմի կազմում իրանական ազար ամսվա՝ նոյեմբերի 21-դեկտեմբերի 21, կեսին։ Հյուսիսային նավատորմի հրամանատար Ահմադ Ռեզա Բաքերին հայտնել է, որ նավատորմի սպառազինությանն է հանձնվել մարտական նավ։
Ավելի վաղ Իրանի ՌԾՈւ հրամանատար Հոսեյն Հանզադին հայտնել էր, որ «Սեփար» հրթիռային նավը Կասպից ծով դուրս կգա ՌԾՈւ օրվա կապակցությամբ՝ նոյեմբերի 28-ին։


























