Թուրք երգիչ Թարքանը եւ երգչուհի Սեզեն Աքսուն, ով հայտնի է նաեւ հայերեն երգեր կատարելով, 3 տարի անց կրկին հանդիպել են եւ միասին ճաշել։
Հայտնի երգիչները այս հանդիպումով փորձել են ցույց տալ, որ իրենց միջեւ ոչ մի խնդիր չկա։ Թուրքական հասարակությունը կարծում է, որ Թարքանը եւ Աքսուն վիճել են իրար հետ։
Ռեստորանից դուս գալու ընթացքում Աքսուն Թարքանի հետ թեւանցուկ է դուրս եկել։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է Աքսուն մտածում Թարքանի՝ ELLE ամսագրի համար կրքոտ նկարների մասին, երգչուհին պատասխանել է. «Նա ինչ էլ անի, իրեն սազում է»։































