TechRadar-ի փորձագետները 2017-ի 15 լավագույն սմարթֆոնների ցանկն են կազմել: Ցուցակը գլխավորում է Samsung Galaxy S8-ը, իսկ նոյեմբերի նորույթ iPhone X- ը միայն չորրորդն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցուցակը կազմելիս  TechRadar-ը հաշվի է առել սարքերի հզորությունը, դիզայնը եւ առանձնահատկությունները: Սակայն պորտալը հատուկ ուշադրություն է դարձրել սմարթֆոնների գնի եւ որակի հարաբերակցությանը:

Առաջին եռյակում են նաեւ Samsung Galaxy S8 Plus-ը եւ Google Pixel 2-ը:

Apple-ի սմարթֆոնները ցուցակում 4-րդ եւ 9-րդ տեղերն են զբաղեցրել՝ iPhone X-ը ու  iPhone 8 Plus-ը:

Գաջեթների լավագույն տասնյակում ընդգրկվել են նաեւ Huawei Mate 10 Pro-ն, Samsung Galaxy Note 8-ը, LG V30-ը, LG G6-ը եւ OnePlus 5T-ը: