Դեկտեմբերի 18-ին, 20:45-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել ԳԱԶ-3307 բեռնատար մակնիշի 16 ԼՕ 864 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակինիշի 21 ՍՍ 136 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում «Ֆոլքսվագենի» ուղեւորներ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցի 13 շենքի բնակիչներ, 25-ամյա Գառնիկ Աղաբեկի Գեւորգյանն ու 29-ամյա Արտյոմ Մամիկոնի Ենգոյանը տեղում մահացել են, իսկ «Ֆոլքսվագենի» 21-ամյա վարորդ, Մարտունի քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 շենքի բնակիչ Գուրգեն Գագիկի Բաղդասարյանը եւ բեռնատարի վարորդ, 49-ամյա Հունան Ռազմիկի Հովհաննիսյանը տեղափոխվել են Մարտունիի քաղաքային հիվաննդանոց:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Մարտունիի բաժնի աշխատակիցներն ու Մարտունիի ՃՈ տեսուչները: Դեպքի վայրում է նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մարտունիի քննչական բաժանմունքի քննիչը:

Մարտունիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ վթարված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի տուգանային հրապարակ: