ԱՄՆ խոշորագույն կոմերցիոն բանկերիցվ մեկը` Ամերիկայի բանկը, հրաժարվում է սպասարկել վճարումներն ու հաշվեհամարները, որոնք կապ ունեն սկանդալային WikiLeaks կայքի հետ:
Ամերիկայի բանկը միանում է MasterCard, PayPal, Visa Europe եւ այլ ընկերություններին, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ WikiLeaks-ի հետ կապ ունեցող ոչ մի գործարք չեն կատարի:
Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դա հիմանվորված է բանկի այն համոզմունքով, թե WikiLeaks-ն առնչություն ունի այնպիսի գործողությունների հետ, որոնք հակասում են բանկի վճարումներ կատարելու ներքին կանոններին:
Դեկտեմբերի սկզբին MasterCard, PayPal и Visa-ն հրաժարվեցին օգտագործողներից նվիրատվություններ ընդունել ինտերնետ կայքի օգտին, որովհետեւ, ըստ իրենց, WikiLeaks-ը ծավալում է հակաօրինական գործունեություն:





























