Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 800 հոգու` մի շարք քաղաքներում չարտոնված ակցիաներ անցկացնելու համար: Ձերբակալվածներից մի քանիսի մոտ հետազոտության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են իրեր, որոնք կարող էին օգտագործվել առողջությանը վնաս հասցնելու համար:

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, չարտոնված ակցիաներ անց են կացվել Ռուսաստանի մի շարք շրջաններում: Վոլգոգրադում մի խումբ դիմակավոր երիտասարդներ անցել են քաղաքի կենտրոնով: Նրանք ազգայնական կոչեր են հնչեցրել եւ փորձել հրահրել անկարգություններ: Ձերբակալվել է շուրջ 150 երիտասարդ:

Սամարայի ոստիկանության բաժանմունքում են հայտնվել 100 դեռահասներ, ովքեր ցանկացել են հավաքվել քաղաքային զբոսայգում: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Սանկտ-Պետերբուրգում, որտես սպասվում էին չարտոնագրված ակցիաներ, օրը հանգսիտ է անցել:

Մոսկվայում` «Օստանկինո» հեռուստաաշտարակի մոտ, արտոնած ակցիա է անցկացվել, սակայն այն վերածվել է  չարտոնված երթի դեպի քաղաքի կենտրոն: «Օստանկինոյի» այգում երթն ընդհատվել է, երիտասարդների մի մասը ձերբակալվել է:  Ձերբակալվածների մեծ մասը 8-10 դասարանների աշակերտներ են: