ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  դեկտեմբերի 19-ին արտահերթ նիստ կանցկացնի: Հանդիպման թեման լինելու է Կորեական թերակղզում եղած իրավիճակը: Հանդիպումը ռուսական կողմի նախաձեռնությամբ է եւ այն կանցնի փակ դռների հետեւում:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է,  որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է  ազդանշան ուղարկի Կորեայի Հանրապետությանը եւ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությանը, որեպեսզի թուլացնեն լարվածությունը Կորեական թերակղզում: Նրա խոսքով,  այդ իրավիճակն անմիջապես ազդում է Ռուսաստանի ազգային շահերի եւ անվտանգության վրա:

Հարավային Կորեան կիրակի հայտարարել է, որ հետաձգում է հրետանային զորավարժությունների անցկացումը Դեղին ծովի ջրային ավազանում վատ եղանակային պայմանների պապտճառով: