Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները չեն նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին  նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Ավելին, ըստ ընդդիմադրի, նրանցից ոմանք հրապարակավ հանդես են եկել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության աջակցությամբ: «Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զինել՝ ապահովելով ադրբեջանական բանակի հարձակողական ամբողջ սպառազինության գրեթե 85 տոկոսը, այդ թվում՝  նաեւ հարձակողական բնույթի  ժամանակակից սպառազինությամբ»,- հավելեց Մարուքյանը: 

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը պարբերաբար բարձրացնում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը՝ փորձելով այն ամեն կերպ պահել երկրի քաղաքական օրակարգում: