ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը գործածությունից հանել է այն օրենքը, որն արգելում էր իրենց սեռական կողմնորոշման մասին բացահայտորեն հայտարարող համասեռամոլներին ծառայել բանակում: Rosbalt-ի հաղորդմամբ, այս առաջակությանը կողմ են արտահայտվել 65 սենատորներ, դեմ` 31-ը:
Արգելքի հանումը Բարաք Օբամայի նախընտրական խոստումներից մեկն է եղել:
«Մի հարցրու, մի ասա» օրենքն արգելում էր համասեռամոլներին, ովքեր բացահայտորեն հայտարարում էին իրենց սեռական կողմնորոշման մասին, ծառայել բանակում: Այդպիսով, երբ ծառայողների սեռական կողմնորոշումը դառնում էր հասարակության քննարկման առարկան, նրանք ազատվում էին զինված ուժերից:





























