«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպելիք «Հեռուստամարաթոն-2011»-ի միջոցները, հնարավոր է, կրկին ուղղվեն ԼՂՀ ջրամատակարարման խնդիրների լուծմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«ԼՂՀ ջրամատակարարման խնդիրը հսկայական է, որի լուծման համար պետք է ավելի շատ ժամանակ եւ ավելի շատ միջոցներ»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010-ի նոյեմբերի 25-ին կայացած թվով 13-րդ հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր շուրջ 21 մլն դոլար: «Հեռուստամարաթոն-2010»-ը անցկացվել է Ջուրը կյանք է» կարգախոսի ներքո:




























