Բելառուսում դեկտեմբերի 19-ին անց է կացվում թվով չորրորդ նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնին հավակնում են 10 թեկնածուներ, որոնց թվում նաեւ գործող նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն համարվում է ընտրությունների ֆավորիտներից մեկը: Բելառուսական եւ արտասահմանյան մի շարք սոցիոլոգիական կենտրոններ հայտարարում են, որ հենց Լուկաշենկոյին կտրվի ձայների առավելագույն քանակը` 38-90 տոկոսը:
Սոցիոլոգների գնահատականներով, այլընտրանքային թեկնածուների շարքում ընտրողները նախընտրություն են տալիս երեք ընդդիմադիր գործիչների` «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական շարժման առաջնորդ Վլադիմիր Նեկլյաեւին, «Եվրոպական Բելառուսի»-ի առաջնորդ, նախկին փոխարտգործնախարար Անդրեյ Սանիկովին եւ Միացյալ քաղաքացիական կուսակցության փոխնախագահ Յարոսլավ Ռոմանչուկին:
Թեկնածուներից նախագահ կընտրվի նա, ով կհավաքի ընտրությանը մասնակցածների ձայների ավելի քան 50 տոկոսը: Եթե ոչ մեկը չկարողանա հավաքել անհրաժեշտ ձայների քանակը, ապա երկու շաբաթ անց առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուներ երկրորդ փուլում կպայքարեն նախագահի աթոռի համար:





























