Քաբուլում գրոհայինները հարձակվել են աֆղանական բանակի ստորաբաժանման վրա, որի հետեւանքով զոհվել է Աֆղանստանի բանակի 4 զինծառայող, եւս 5-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է երկրի ոստիկանության  անվտանգության ուժերի տեղի վարչության պետ  Մոհամմադ Այուբ Սալանգին:

ՆԳՆ ներկայացուցչի տվյալներով,  հարձակմանը մասնակցել է 3 գրոհային: Սկզբում նրանք ինքնաձիգերից կրակ են բացել զինվորական մեքենաների ուղղությամբ, որից հետո հարձակվողներից մեկը կարողացել է մոտենալ մեքենաներին եւ պայթեցրել իրեն:

Սալանգին լրագրողներին պատմել է, որ մյուս երկու ահաբեկիչները սպանվել են ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, գրում է Utro.ru-ն:

Վիրավորները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, Քաբուլ-Ջալալաբադ մայրուղու երթեւեկությունը վերականգնվել է: