Տավուշի մարզում, այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Մամուկա Շալաշիձեն իր վարած MAN մակնիշի բետնատարով Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում՝ կենտրոնական շուկայի հարեւանությամբ, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին եւ առաջ ընթանալով ՝ կողաշրջվել:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Կողաշրջման հետեւանքով առաջացել է դիզվառելիքի արտահոսք, իսկ երթեւեկությունը նշված հատվածում դադարեցվել է, ինչի առթիվ էլ ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ աշխատակիցները՝ Իջեւանի Ոստիկանության բաժնի ծառայողների հետ: