Մոտ օրերս Իրանում 4 անգամ կբարձրանան բենզինի գները:  Պատճառը պետական սուբսիդավորման կրճատումն է:

Իրանի կառավարությունը նախկինում ամեն տարի ծախսում էր 100 մլրդ դոլար, որպեսզի պահպաներ գներն այդքան կենսական ապրանքի համար: Անցած տարիներին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց 10 ցենտ էր:  Նույն գինը պահպանվում էր մեկ ամսվա ընթացքում մինչեւ 60 լիտր գնելու դեպքում, դրանից հետո այն բարձրանում էր:

Իշխանությունները փորձում են մեղմացնել սուբսիդավորման կրճատման ազդեցությունը:

«Մենք ձեռնարկել ենք համապատասխան միջոցներ, մասնավորապես առաջին ամսվա ընթացքում բենզինի գինը նախկինի պես կսուբսիդավորվի (մինչեւ 50 լիտրի դեպքում)»,-հայտարարել է Մահմուդ Ահմադինեժադը:

Նախագահի խոսքով, սուբսիդավորման կրճատումը կխթանի Իրանի տնտեսության աճը: