Վենեսուելայի իշխանությունները չեն հաստատել ԱՄՆ Սենատի կողմից առաջադրված Կարակասում նոր դեսպանի` Լարի Փալմերի թեկնածությունը:
Նախագահ Ուգո Չավեսն անձամբ հայտարարել է, որ չի ուզում տեսնել Փալմերին Վենեսուելայում եւ հրամայել է ձերբակալել դիվանագետին, եթե նա հայտնվի երկրի տարածքում:
Իր հերթին երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Փալմերը վիրավորական արտահայտություններ է արել Վենեսուելայի հասցեին: Հնարավոր է, արտգործնախարարը նկատի է ունեցել Փալմերի այն հայտարարությունը, որ վենեսուելական բանակում մարտական ոգին ընկած է: Փալմերը նաեւ ասել էր, որ, հնարավոր է, երկրի տարածքում են գտնվում կոլումբիական ենթակայանները:




























