Հարավկորեական Samsung ընկերությունը մշակել է  գրաֆենի գործածմամբ մարտկոց, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը 12 րոպեում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Ընկերությունը հայտնել է, որ հաջողությամբ սինթեզել է գրաֆենային գնդերը, որոնք հինգ անգամ արագացնում են լիցքավորումը։ Սովորական մարտկոցներից դրա համար պահանջվում է միջինը մեկ ժամ։

Թերթը նշում է, որ 2004-ից սկսած գրաֆենը դիտարկում են որպես իդեալական այլընտրանք սովորական մարտկոցներին։ Այդ նյութի գործածումը էլեկտրոնային գաջետների շուկայում կնշանավորի նոր դարաշրջանի սկիզբը, գրում է պարբերականը։ Գրաֆենային գնդերը կարող են կիրառում գտնել նաեւ էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունում։

Գրաֆենը ածխածնային տարր է, որը ստանում են գրաֆիտից։ Այն կրեմնիումից արագ է հաղորդում էլեկտրականությունը։ Համարվում է , որ ապագայում գրաֆենը կդառնա միկրո եւ նանոէլեկտրոնիկայի հիմքը։