Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում Wikileaks կայքի հրապարակած լուրերը, ըստ որոնց ինքն ունի 9 մլրդ դոլար եւ երկրի ամենահարուստ մարդն է:
«Գտեք այդ փողերը, հետո ինձ տվեք այդ փողերի 1 տոկոսը, իսկ 99-ը ձեզ պահեք: Եկեք զբաղվենք դրանով: 9 մլրդ դոլարը դա լուրջ գումար է»,- լրագրողներին ասել է Լուկաշենկոն ու շարունակել. «Եթե գտնենք այդ գումարը, կանանց ավելի շատ կտանք, տղամարդկանց՝ ավելի քիչ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են կայանալու:





























