Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի քաղաքական ղեկավարների հետ խորհրդակցություններ է անցկացնում վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականի հետաձգման առիթով կառավարության ապագայի մասին, հաղորդում է AP-ն:
Աունը առանձին հանդիպել է մի քանի քաղաքական գործիչների, այդ թվում `«Հիզբոլլահի» խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմեդ Ռաադի հետ, որը հետագայում լրագրողներին ասել է, որ իրենք կառավարության ակտիվացնելու հարցն են քննարկում:
Աունի հետ հանդիպումից հետո, քրիստոնյա առաջնորդ Սամիր Գեգեան, որը «Հիզբոլլահի» կոշտ քննադատնն է, ասել է, որ իր կուսակցությունը չի հեռանա կառավարությունից:
Հարիրիի հրաժարականը տեղի էր ունեցել Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ աճող լարվածության ֆոնին: Սաուդյան Արաբիան «Հիզբոլլահին» թագավորության դեմ պատերազմ հայտարարելու մեջ էր մեղադրել `աջակցելով Եմենի ապստամբ հուսիթներին:
Հարիրին նոյեմբերի 4-ին՝ Սաուդյան Արաբիայում գտնվելու ժամանակ, հրաժարական էր տվել, սակայն հայրենիք վերադառնալուց հետո, չեղարկել էր հրաժարականը:




























