Չինաստանում ապրում է աշխարհում ամենամեծ կրծքերն ունեցող տղամարդը: 53-ամյա ֆերմեր Հուո Ֆանգն արդեն 10 տարի է փորձում է ազատվել ավելորդ մեծության կրծքերից, բայց դա նրան դեռ չի հաջողվել: Նրա կրծքի չափսերը մեծանում է:

Բժիշկները փորձում են հասկանալ այդ երեւույթի պատճառները: Ֆերմերը հերթական համալիր հետազոտությունն է անցել: Նա բողոքել է, որ իր ամբողջ վաստակած գումարը գնում է այդ խնդրի դեմ պայքարին: Եթե մոտ ժամանակներս բժիշկները չհեռացնեն տղամարդու կուրծքը, նա խոստացել է դա ինքնուրույն անել, գրում է «Ռուսսկի միռ»-ը: