Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են: Այս մասին հայտնել է Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան:

«Եթե ժամը 12-ին քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 46 տոկոսը, ապա հիմա վստահաբար կարելի է ասել, որ քվեարկել են 50 տոկոսից ավելին»,- ասել է նա, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Երմոշինան նշել է, որ ընտրություններն անցնում են առանց զգալի խախտումների: «Առաջին անգամ ընտրությունների ժամանակ ստացվել է ընդամենը մեկ բողոք, որ դիտորդներին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամասերից մեկը»,- ասել է ԿԸՀ նախագահը: