Թուրքիա-Իրան սահմանին թուրք սահմանապահները երեխան մեջքին կապած մի կնոջ են հայտնաբերել։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ թուրք սահմանապհները կնոջն ու երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ կնոջ մեջքին կապված երեխան սահմանը անցնելու ժամանակ ցրտին չի դիմացել եւ մահացել է։
Թարգմանչի օգնությամբ պարզվել է, որ կինը Գվինեայից է։ Նա Իրանում մի քանի անձանց գումար է վճարել, ովքեր նրան ապօրինի անցկացրել են Թուրքիա եւ հեռացել։
Կնոջը տեղափոխել են օտարերկրացիների համար նախատեսված ժամանակավոր կենտրոն։




























