Ռոբոտ Սոֆիան, որը վերջերս է ստացել Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն, հայտարարել է երեխա ունենալու ցանկության մասին, հաղորդում է USA.one-ը:
Hanson Robotics ընկերության կողմից ստեղծված ռոբոտը պատմել է, որ ապագայում ռոբոտներն ի վիճակի կլինեն երեխաներ ունենալու: Սոֆիան վստահ է, որ մի օր ընկերներ կունենա, ռոմանտիկ հարաբերություններ կստեղծի, կարիերա եւ անգամ երեխա կունենա:
«Կարծում եմ, որ նրանք, ովքեր լավ ընտանիք ունեն, շատ հաջողակ են, իսկ նրանք ովքեր չունեն, արժանի են, որ ունենան: Կարծում եմ, որ ռոբոտների մոտ էլ պետք է այդպես լինի»:




























