Դեկտեմբերի 19-ից Իրանում կրճատվել են պետական սուբսիդիաները ավտոմեքենայի վառելիքի համար, գրում է «Վզգլյադ» թերթը: Դրա հետեւանքով բենզինի գինը կբարձրանա 4 անգամ:

Մինչ օրս իրանի վարորդները հնարավորություն ունեին ամեն ամիս 60 լիտր բենզին գնել արտոնյալ գնով՝ 1 լիտրի համար վճարելով շուրջ 10 ցենտ: Հիմա 1 լիտր բենզինի համար իրանցիները պետք է վճարեն 40 ցենտ: