Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին օրինագիծը, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությանը։

Այժմ կսկվի օրինագծի վերջնական քննարկման եւ երկրի խորհրդարանի նախագահական խորհդի կողմից հավանության արժանանալու գործընթացը:

Դիվանագիտական սկանդալի առիթ են դարձել բրիտանական դեսպանատան կայքէջում հայտնված Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին դեսպան Սիմոն Գեսի գնահատականները։ «Աշխարհում ոչ մի տեղ փաստաբանները, լրագրողները, հասարակական կազմակերպությունների անդամները չեն հանդիպում այնպիսի ճնշման, ինչպես Իրանում»,- հայտարարել էր դեսպանը։ Նա նաեւ ուշադրություն էր հրավիրել Իրանում իրավապաշտպանների ձերբակալությունների դեպքերի վրա: