«Կասպերսկու Լաբորատորիան» Google Play առցանց խանութում 85 վնասակար հավելված է հայտնաբերել, որոնք «Վկոնտակտե» սոցիալական ցանց մուտք գործելու համար գողանում են օգտատերերի տվյալները։ Այս մասին ասված է Հակավիրուսային ծրագրային ապահովման հեղինակի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ընկերությունը «ՎԿոնտակտե»–ի եւ Google ղեկավարությանը տեղյակ է պահել սպառնալիքի մասին։ «Այս պահին բոլոր հայտնաբերված հավելվածները հեռացվել են Google Play–ից»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հավելվածների մեծ մասը քողարկված է եղել սոցցանցի տարբեր լրակազմերի տակ, օրինակ, երաժշտություն բեռնելու կամ պրոֆիլն այցելած անձանց տեսնելու համար։