Facebook-ի ալգորիթմները կարող են ծայրահեղական գրառումները տարբերակել եւ ջնջել դրանք հրապարակելուց հետո 1 ժամվա ընթացքում, հայտնում է Meduza-ն՝ վկայակոչելով Facebook-ի մամուլի ծառայության հայտարարությունը:
Ընկերությունից պնդել են, որ արհեստական ինտելեկտը կարող է տարբերակել գրառումների 99 տոկոսը, որոնք կապ ունեն «Իսլամական պետության» եւ «Ալ Կաիդայի» հետ, եւ դրանք ջնջել: Ալգորիթմը կարող է ջնջել նաեւ այս գրառումների պատճենների մինչեւ 83 տոկոսը:
Facebook-ից նշել են, որ գրառումները զտելու եւ ջնջելու համար արհեստական ինտելեկտի օգտագործումը բավականին բարդ խնդիր է, որն արժի կետային կիրառել: Ալգորիթմը ոչ մի այլ գրառում չի ջնջում, բացի ԻՊ-ի եւ «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցողները:




























