Apple ընկերությունը հայտարարել է Mac համակարգիչներում անվտանգության լուրջ խոտանի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ MacOS High Sierra օպերատիվ համակարգի դեֆեկտը թույլ է տալիս առանց գաղտնաբառի հասանելիություն ստանալ համակարգչին, հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով Apple–ի հաղորդագրությունը։
Համակարգչային անվտանգության ոլորտի մասնագետները հայտնել են խոցելիության մասին, որը կարող է մեծ խնդիրներ ստեղծել։ Առաջինն այն հայտնաբերել էր թուրք ծրագրավորող Օրհան Էրգինը։
Նա պարզել էր, որ եթե օգտատիրոջ անվան դաշտում գրել root բառը, իսկ գաղտնաբառի տեղը դատարկ թողնել, ապա մի քանի անգամ Enter կոճակը սեղմելու դեպքում կարելի է Mac համակարգչին անսահմանափակ հասանելիություն ստանալ։




























