Իրանն իր օդային տարածքով Բուլղարիայի կառավարական ինքնաթիռին, որում եղել է վարչապետ Բոյկո Բորիսովը,  տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տվել, հայտնել է Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա Զախարիեւան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բուլղարիայի վարչապետը կառավարության պատվիրակության հետ պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա էր ուղեւորվում: Ըստ Զախարիեւայի՝ Իրանը սկզբում տվել է թույլտվություն, սակայն հետո հետ է կանչել այն բանից հետո, երբ ինքնաթիռը Իրանի օդային տարածքում էր հայտնվել:

 Նա նշել է, որ ինքնաթիռը ստիպված է եղել Թուրքիայի օդային տարածք վերադառնալ եւ համապատսխան թույլտվությունից հետո, Իրաքի տարածքով Սաուդյան Արաբիա ուղեւորվել:

Զախարիեւան նշել է, որ իրանական կողմը ասել է, որ ինքնաթիռն իբրեւ թե շեղվել է ընթացքից եւ իրանական իշխանությունները պահանջել են, որ այն հեռանա երկրր օդային տարածքից: Իրանը նաեւ նշել է, որ տեղյակ չի եղել, որ ինթնաթիռում վարչապետն է եղել: