Instagram սոցցանցը նոր հնարավորություններ է փորձարկում, որոնք հետագայում կայքում կավելացվեն, հաղորդում է The Next Web-ը:
Instagram-ի ամենասպասված գործառույթներից մեկը լուսանկարով կիսվելն է: Այժմ այն այլ էջից անելու համար հարկավոր է կամ պահպանել նկարը կամ սքրինշոթ անել եւ սեփական էջում տեղադրել կամ այլ կողմնակի հավելվածներից օգտվել:
Ոմանց համար Instagram-ում նաեւ GIF-պատկերներ օգտագործելու հնարավորություն է ստեղծվել:
Եվս մեկ նորույթ. այսուհետ հնարավոր կլինի Stories-ից անձնական արխիվում տեսանյութեր եւ լուսանկարներ պահպանել: Ընտրված ֆայլերը 24 ժամից ավել կպահվեն:
Եվ վերջապես Instagram-ից WhatsApp տեղեկատվություն փոխանակելու փորձարկումներ են արվում:




























