Ռուսաստանի կազմի մեջ Ղրիմի մտնելու հարցը վերջնականապես փակված է: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իտալական  Libero պարբերականի հետ հարցազրույցում:

«Թեման մեկընդմիշտ փակված է,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Ղրիմն ընդմի՞շտ կմնա Ռուսաստանի կազմում: - Հիշեցնեմ, որ խոսքը Ղրիմի բնակիչների   ազատ, ժողովրդավարական կամարտահայտման մասին է, որոնք գիտակցված ընտրություն են կատարել խաղաղության եւ բարգավաճման օգտին»: