Դեկտեմբերի 17-ին` ժամը 13.30-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նոր նորքի 4-րդ զանգվածի Ա.Բակունցի փողոցի թիվ 1 շենքի 10-րդ բնակարանում: Հրշեջ-փրկարարները, կոտրելով բնակարանի դուռը, բազմոցի վրա հայտնաբերել են 72-ամյա Ռաֆիկ Սիմոնյանի դին (նախնական տվյալներով ծխախեղդ եղած):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը13.55-ին, մարվել`13.56-ին: Այրվել է սենյակի 6 քմ հատվածը, բազմոցը:





























