Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը հունվար-նոյեմբերին կազմել է 4,2 մլրդ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 18,9 տոկոսով։

Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:

Ներմուծումը 3,4 մլրդ դոլար է, արտահանումը՝ մոտ 900 մլն դոլար։ Արտահանման աճը կազմել է 41,2 տոկոս, ներմուծմանը՝ 14,2 տոկոս։

Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 11 ամսիների կտրվածքով մոտ 2,5 մլրդ դոլար է, որը ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսն է։