Մոսկվայի հարավ-արեւելքում անհայտ անձինք գնդակահարել են «Դելտա Էքսա» ընկերության գլխավոր տնօրենին, ով զբաղվում է ոչ բնակելի շենքերը վարձակալության տալով: Գնդակներով ծակծկված Ադրբեջանի քաղաքացու մարմինը գտել են Եսենինի պուրակի մոտ թիվ 14 շենքի մոտ:

Իրավապահների տվյալներով, տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 5 վերք՝ կրծքի, մեջքի եւ ձախ կողի վրա:

Տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով: Օպերատիվ հետախուզական աշխատանքներ են ընթանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: