Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արման Եդոյանը կասկածվում է կաշառք պահանջելու մեջ։

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Երեւան քաղաքի բնակիչ Արտակ Գրիգորյանը հաղորդում է  ներկայացրել, որ Արման Եդոյանն իրենից կաշառք է պահանջել։ ՀՀ դատախազությունից հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն՝ ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգելու քրեական գործ հարուցելու հիմքերը:

Հիշեցնենք, որ Արման Եդոյանի անունը կապված է նաեւ 2015թ. Երեւանի բնակչին մահացու վրաերթի ենթարկելու հետ, այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: