Բրիտանիայում Facebook-ը եւ Google-ը «քաղաքացիական հասարակությանը ակնհայտ եւ փաստացի սպառնալիք են ներկայացնում », զգուշացնում է ITV տնօրենը, գրում է The Times-ը:
Ազդեցիկ համացանցային ընկերությունները հաշվի չեն առնում իրենց պլատֆորմների էթիկական փոխգործակցությունը, քանի որ նրանց հիմնադիրների մեծամասնությունը տեխնիկականն կրթություն ունի, ասել է Պիտեր Բեզելգետը:
«Մեզ վրա ազդեցություն ունեն եւ որոշ դեպքերում անգամ կառավարում են մարդիկ, որոնք չեն ապրում մեր երկրում», - Լոնդոնում համաժողովի ժամանակ ասել է նա:
Նա Facebook-ին եւ Google-ին, որոնց պատկանում է YouTube-ը, կոչ է արել ավելի խիստ կարգավորող նորմեր սահմանել:




























