Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախագահ Ներսես Երիցյանը տեղափոխվելու է այլ աշխատանքի, որտեղ կարող է առավելագույնս դրսեւորել իրեն: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, Երիցյանը չի հեռացվել, այլ միայն տեղափոխվել է այլ աշխատանքի, որտեղ կարող է օգտագործել իր փորձն ու գիտելիքները: Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նոր նախարար Տիգրան Դավթյանին, Շարմազանովը նշել է, թե նա երկար ժամանակ զբաղեցրել է այդ ոլորտի փոխնախարարի պաշտոնը եւ արհեստավարժ է. «Նորմալ եմ համարում, որ Դավթյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնին»:

Նշենք, որ դեկտեմբերի 17-ին Ներսես Երիցյանը պաշտոնանկ է արվել Հայաստանի նախագահի հրամանով, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինել է Տիգրան Դավթյանը: