Հակավիրուսային McAfee ընկերության հիմնադիր Ջոն Մաքաֆին խոստացել է ուտել իր սեռական օրգանը, եթե 2020-ի ավարտին բիթքոինի փոխարժեքը չհասնի 1 մլն դոլարի

Այս մասին գործարարը գրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է Newsru-ն:

«Երբ ես կանխատեսել էի, որ  2020-ի ավարտին բիթքոինը 500 հազար դոլար կարժենա, հիմք էի ընդունում այն, որ 2017-ի ավարտին այն 5 հազար դոլարի կհասնի, սակայն այն ավելի արագ էր աճում», - գրել է նա:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին բիթքոինի փոխարժեքը մի քանի ռեկորդ է սահմանել: Այսպես, այս շաբաթ այն հատել է 11 հազար դոլարի նիշը, որից հետո նվազել է մինչեւ 9 հազար դոլարի:

Դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ բիթքոինի փոխարժեքը գերազանցում է 10 հազար դոլարը: Տարվա սկզբից նրա փոխարժեքը 10 անգամ աճել է: