Մոսկվայի Տվերսկոյ դատարանը դեկտեմբերի 20-ին հրաժարվել է երգչուհի Կրիստինա Օրբակայտեից 1 մլն դոլար գանձել «Ռեալ-Պրոֆի» իրավաբանական ընկերության օգտին՝ չբավարարելով ընկերության հայցը:

Դատավոր Նատալյա Ժուրավլյովան հայցը քննել է ընդամենը մեկ նիստի ընթացքում:  «ՌԵալ-Պրոֆին» հայցում նշել էր, որ սխալմամբ գումարներ է փոխանցել Օրբակայտեի հաշվին:

Օբակայտեի փաստաբանները պնդում են, որ նա այդ գումարը ստացել է «Սենատոր» բանկի պարտամուրհակների վաճառքից: Ընկերությունը պահանջում էր նաեւ չեղյալ համարել առքուվաճառքը, սակայն դատարանը մերժել է նրանց հայցը:

«Մենք բավարարված ենք: Նոր տարին առանց պարտքերի»,- լրագրողներին ասել է երգչուհու փաստաբան Ալեքսանդր Միրոշինը: Մինչդեռ Տվերսկոյ դատարանն արդեն երրորդ հայցն է վարույթ ընդունում երգչուհու դեմ: