Հայաստանի ֆոնդային բորսայում շարունակվում է դոլարի նախաամանորյա արժեզրկումը։ Այսօր՝ դեկտեմբերի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում իրականացվել է 1,25 մլն դոլարի առք եւ վաճառք՝ 358,85 դրամ/դոլար փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 358,75։

Արդյունքում՝ բանկերի մեծ մասը փոխանակման կետերում դոլարը կեսօրից հետո սկսել է գնել 357-ով։ Դոլարը փոխանակման կետերում վաճառվում է 360-361 դրամով։