Իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանին ճանաչվել է Իրանի լավագույն հրամանատար: Այս մասին հայտարարվել է Իրանի ԶՈւ լավագույն ռազմական ստորաբաժանումների եւ ներկայացուցիչների պարգեւատրման արարողության ժամանակ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ մտնող «Ղուդս» հատուկ նշանակության ստորաբաժանումը, որի հրամանատարը Սուլեյմանին է, ճանաչվել է Իրանի լավագույն ռազմական ուժը:

ԻՌՆԱ-ն նշում է, որ երբ ԻՊ ահաբեկիչները 6 տարի առաջ հարձակվել են Իրաքի եւ Սիրիայի վրա, գեներալ Սուլեյմանին եւ «Ղուդսի» ուժերը մտել են այդ երկրներ նրանց կառավարությունների խնդրանքով, որպեսզի ահաբեկիչներին կանգնեցնեն: Այս տարվա նոյեմբերի 21-ին Սուլեյմանին հայտարարել է տարածաշրջանում ԻՊ-ի պարտության մասին: