Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 10 մլն ֆունտ սթերլինգ է ծախսել զինվորների համար հատուկ պաշտպանական հագուստ գնելու համար, որը հնարավորություն կտա զինվորներին պաշտպանել սեռական օրգանները:

Նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն 45 հազար զույգ պաշտպանական հագուստ է ուղղարկվել Աֆղանստան՝ բրիտանացի զինվորականների համար: Lenta.ru-ի հաղորդմամբ, այդ պաշտպանական միջոցները բաղկացած են հատուկ վարտիքներից, գոտուց եւ խեցեմորթուց:

Այն ապահովում է եռակի պաշտպանություն, եւ շերտերը կարող են համադրվել առանձին-առանձին` կախված նրանից, թե ինչ  առաջադրանք է կատարում զինվորը: Սովորական հերթապահության համար խորհուրդ է տրվում հագնել միայն առաջին շերտը` հատուկ վարտիքը, որը  պատրաստված է բալիստիկ կտորից:

Պաշտպանության երկրորդ շերտը հարմարանք է , որն ամրացվում է զինվորի գոտու շրջանում: Սա խորհուրդ է տրվում հագնել ինքնաշեն պայթուցիկներ որոնողներին:

Եւ վերջապես երրորդ շերտն իրենից ներկայացնում է խեցի, որոնք փակում են զինվորի սեռական օրգանները: Երկրորդ եւ երրորդ շերտը հագնում են համազգեստի վրայից, իսկ առաջինը անդրավարտիքի տակից: