Դեկտեմբերի 18-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Վիեննա-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 31-ամյա Լեռնիկ Սարգսյանին, ով այս տարվա փետրվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ մարդուն առեւանգելը,  որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: