Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 01.00-ին Խորհրդարանի փողոցի թիվ 10 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, երկու անհայտ անձինք 40-ամյա Վահան Ս.-ի ավտոմեքենայում ծեծի են ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ վնասվածքները պատճառել են 29-ամյա Հարություն Ս.-ն եւ 34-ամյա Սերգո Վ.-ն, ովքեր ժամը 15:00-ին ներկայացել են ոստիկանություն:

Կատարվում է հետաքննություն: