Ուկրաինացի սահմանապահները դեկտեմբերի 19-ին ձերբակալել են երկու խմբերի՝ ընդհանուր թվով 6 մարդու, Լեհաստանի հետ սահմանին, հաղորդում է սահմանապահ պետական ծառայության մամուլի ծառայությունը:
Պետական սահմանից երեք կմ հեռավորության վրա հայտաբերվել են չորս հոգի՝ ուսապարկերով: «Նրանք Թուրքիայի քաղաքացիներ էին՝ 21-ից 47 տարեկան: Նրանք հոգնած էին եւ տառապում էին ցրտից, քանի որ ձերբակալման պահին ջերմաստիճանը -12 աստիճան էր, իսկ օտարերկրացիներն ասել են, որ մոլորվել են անտառում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նրանք սահմանի մերձակայքում էին, բայց մոլորվել էին անտառում:
Եվս երկու անձի՝ Հայաստանի քաղաքացիների ձերբակալել են ավտոբուսի կայարանում: Նրանց մոտ Լեհաստանի երթուղով քարտեզ են գտել: Սահմանախախտները խոստովանել են, որ աշխատանքի էին մեկնում Ֆրանսիա:





























