«Մաքուր Հայաստան» անվանակարգը նոր է: Այս մասին դեկտեմբերի 4-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է դրամաշնորհների նախագահական ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը` ներկայացնելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված՝ նախագահի կողմից տրամադրվող  դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ստեղծված MY ARMENIA բջջային հավելվածը:

Նրա փոխանցմամբ՝ ընդամենը 5 հասարակական կազմակերպություններ են հայտ ներկայացրել: «Ողջունելի էր, որ 5 կազմակերպություններից 4-ը հանրապետության տարբեր մարզերից էին: Ծրագրերը իրականացվել են Տավուշի, Շիրակի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում»,-ասաց Մանուկյանը` հավելելով, որ այս բոլոր կազմակերպությունները տարբեր միջոցառումներ են անցկացրել:

Միեւնույն ժամանակ ծրագրի համակարգողը նշեց, որ կազմակերպությունները չեն շտապել ավարտել միջոցառումները, բայց որոշ ժամանակ շարունակել են իրենց գործունեությունը՝ մոնիթորինգի եւ իրենց գործունեության որակի  ու արդյունավետության գնահատման համար։