«Նաիրիտ գործարանի» աշխատակիցների աշխատավարձերի՝ նախորդ ամիսներին կուտակված պարտքն այսօրվա դրությամբ գործարանի ղեկավարությունն ամբողջությամբ մարել է:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է գործարանի մամուլի ծառայությունից, ամբողջությամբ մարելով աշխատողների աշխատավարձի պարտքը, ընկերություննը  կատարել է ՀՀ նախագահի հանձնարարականը, որով պահանջվում էր լուծել աշխատավարձի խնդիրը:

«Նաիրիտի» աշխատակիցները մի քանի ամիս առաջ պահանջում էին իրենց 4 ամսվա աշխատավարձը: