Հարբած սերբ Դրագան Ստեւիչի մասին պատմությունը, ով Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ հանգստավարում, իբր, ցատկահարթակից թռել է ջուրն ու հետույքով սպանել շնաձկանը, պարզվել է հումորիստական «խայծ»էր, հաղորդում է NEWSru Israel-ը:
Հարբած սերբի եւ սպանված շնաձկան մասին «լուրը» շատ արագ տարածվել է, երբ դեկտեմբերի 16-ին այն տարածել է մակեդոնական MINA գործակալությունը, իսկ դեկտեմբերի 19-ին այն արտատպվել է New York Post թերթի կայքում:
Բանն այն է, որ համաշխարհային լրատվամիջոցները, որոնք մեկը մյուսից վերցնելով արտատպում էին այս լուրը, տեղյակ չէին, որ դրա առաջին աղբյուրը հումորիստական njuz.net կայքն է, որը բառացի, հորինել էր այս պատմությունը:





























