Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, այցելել է հանրապետության կենտրոնական եւ արեւելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել մի շարք զորանոցների եւ այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին: