Շվեյցարիայի լեռնադահուկային Վերբյե հանգստավայրում սեզոնի բացումը նշել են ձմեռային մարզաձեւի՝ Սանտա Կլաուսի համազգեստ հագած սիրահարների զանգվածային մրցավազքով: Այս տարի միջոցառմանը մասնակցել է շուրջ 2700 մարդ, ինչն արձանագրվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից:

Արդեն 4-րդ տարին անընդմեջ Սանտա Կլաուսներին հրավիրում են Վերբյե: Յուրաքանչյուրն, ով սեզոնի բացմանն այստեղ է գալիս համապատասխան կոստյումով, կարող է անվճար սահել, գրում է Local-ը: